«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել կատալոնական ակումբը։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը նախատեսում է կիսապաշտպանին վաճառքի հանել։ «Բարսան» պատրաստ է քննարկել Օլմոյի տրանսֆերի առաջարկները, սկսած 70 միլիոն եվրոյից։
Դանին միացել է «Բարսելոնային» անցյալ ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2030 թվականի հունիսին։ Transfermarkt-ի տվյալներով՝ Օլմոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։