Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի լքի «արքայական» ակումբի շարքերը, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում առաջիկա ամռանը 18-ամյա խաղացողին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։ Ակումբը գտնում է, որ նման քայլն անհրաժեշտ չէ, և ավելին՝ այն բավականին ռիսկային է։
Նշվում է, որ Էնդրիկը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը, թե խաղաժամանակի սահմանափակ քանակը կարող է խոչընդոտել իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Սակայն ակումբի ղեկավարությունը հանգստացրել է երիտասարդ հարձակվողին՝ ընդգծելով, որ նրանք լուրջ հույսեր են կապում նրա հետ։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ բրազիլացին «Ռեալի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։