«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կատալոնական ակումբի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչից դուրս մնալուց հետո դիմել է իր թիմակից Լամին Յամալին։
«Դու դեռ շատ բան ունես տալու այս ակումբին։ Գլուխդ բարձր պահիր։ Դու լավագույնն ես և ապագայում շատ անգամներ կուրախացնես «Բարսայի» երկրպագուներին։ Դու նրանց կտաս այն, ինչին նրանք արժանի են»,– գրել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» «Ինտերի» հետ դիմակայության երկու խաղերի արդյունքում զիջեցին 6։7 հաշվով։