«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Շվեյցարացի դարպասապահը «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում հետ մղեց յոթ հարված։ Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 4:3 հաշվով, լրացուցիչ ժամանակում։
Նույն մրցանակի համար պայքարում էր ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Հիշեցնենք, որ «Ինտերն» ու ՊՍԺ-ն դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում։