Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 43 անձի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-«Արսենալ» պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:
Խաղն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Աղբյուրի համաձայն՝ Փարիզում անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել էր մոտ 2000 ոստիկան: Անկարգությունների ժամանակ մի ավտոմեքենա բախվել է անցորդներին, որից հետո երկրպագուները հրկիզել են այն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Ինտերի» հետ: Խաղը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում: