«Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային թիրախը ամռան համար: Ինչպես հայտնում է Give Me Sport-ը, այս հետաքրքրությունը պայմանավորված է Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի՝ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլը» լքելու մասին հայտարարությամբ:
«Բայերը» պատրաստ է բաժանվել նիդերլանդացի ֆուտբոլիստից 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, սակայն «Լիվերպուլը» այդ գումարը համարում է շուկայական արժեքից ցածր: Ֆրիմպոնգի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Սելտիկը»:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 խաղի, խփել 4 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: