«Ալ-Հիլալը» պատրաստվում է ամռանը պայմանագիր կնքել նոր ֆուտբոլիստի հետ։ Ակումբը չկարողացավ ձեռք բերել Մոհամեդ Սալահին. հարձակվողը որոշեց երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։
Այժմ «Ալ-Հիլալը» աչք է դրել կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի վրա։
Վերջին օրերին մամուլը ակտիվորեն գրում է սաուդցիների հետաքրքրության մասին «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի նկատմամբ։
Daily Mail-ի համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է Բրունո Ֆերնանդեշին վճարել հսկայական գումար՝ տարեկան մոտ 65 միլիոն ֆունտ ստերլինգ։ Եվրոյով՝ սա կազմում է մոտավորապես 76.5 միլիոն։ Նշվում է, որ 30-ամյա Ֆերնանդեշը դեռ չի արձագանքել «Ալ-Հիլալի» առաջարկին։