Իսպանացի նախկին մրցավար Մատեու Լաոսը կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան «Ինտեր» – «Բարսելոնա» խաղում (4:3), լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը կոպիտ սխալ է թույլ տվել։
«Դա մաքուր 11 մետրանոց էր։ «Ինտերի» խաղացողը երկու անգամ դիպավ Յամալին՝ սկզբում տուգանային հրապարակից դուրս, այնուհետև՝ ներսում, ինչի հետևանքով վերջինս ընկավ»,- Լաոսի խոսքերը փոխանցում են իսպանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ սկզբում մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը, սակայն, լսելով VAR համակարգի պատասխանատուին, փոխեց իր որոշումը՝ 11 մետրանոցի փոխարեն նշանակելով տուգանային հարված։