Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոսել է թիմի տրամադրվածության մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։
«Կարո՞ղ եմ խոստանալ, որ մենք կներդնենք մեր ուժերի 100 տոկոսը։ Մենք կներդնենք ոչ թե 100, այլ նույնիսկ 200 տոկոսը։ Սա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է, և այստեղ խաղալու հնարավորություն ամեն տարի չի տրվում։ Մենք լի ենք վստահությամբ և ոգևորությամբ։ Մնում է ընդամենը երկու հաղթական հանդիպում՝ տիտղոսի համար», — ասել է Բաստոնին լրագրողների հետ զրույցում։
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին, «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում։ Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։