Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում մայիսի 11-ին կկայանա հերթական «Էլ Կլասիկոն», որն իրապես կարող է որոշիչ լինել Իսպանիայի չեմպիոնական մրցավազքում։
«Բարսելոնան» հանդիպմանը մոտենում է 4 միավորի առավելությամբ, ուստի «Ռեալին» անհրաժեշտ է միայն հաղթանակ։
Relevo-ի տեղեկություններով՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի պատրաստվում զգալի փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում։ Հարձակման գծում խաղը կսկսեն Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը, նրանց հետևում՝ կիսապաշտպանությունում, կգործեն Արդա Գյուլերը և Ջուդ Բելինգհեմը։
Սա նույն կազմն է, որն Անչելոտին խաղադաշտ է դուրս բերել «Սելտայի» դեմ խաղում, որը ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» արդեն երեք անգամ հաղթել է Էլ Կլասիկոյում՝ համապատասխանաբար 4:0, 5:2 և 3:2 հաշիվներով։