Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ակտիվացնում է «Հոլշտեյնից» Շուտո Մաչինոյին ձեռք բերելու իր փորձերը, հայտնում է Sport Bild-ը։
25-ամյա Ֆուտբոլիստը շատ լավ տպավորություն է թողել «Բորուսիայի» ղեկավարության վրա, իր հեթրին նշում է Transferfeed-ը։
Նա այս մրցաշրջանում իր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 12 գոլով:
Բանակցությունները կարող են ավելի հարթ ընթանալ, եթե «Հոլշտեյնը» դուրս մնա բարձրագույն լիգայից. հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի մոտ չորս միլիոն եվրոյի տրանսֆերային փոխհատուցում վճարել: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը:
«Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլանդ Վիրկուսի և «Հոլշտեյնի» միջև լավ հարաբերություններ են, ինչը կարող է նպաստել տրանսֆերային բանակցություններին: