Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Լի Կանգ Ինն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ տարբեր ինսայդների՝ Լին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, հատկապես կարևոր հանդիպումներում, բայց նա այս պահին լռում է այդ մասին, քանի որ թիմը լավ արդյունքներ է գրանցում։
Ակումբը և նրա ներկայացուցիչները կքննարկեն նրա ապագան։ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը, բայց միայն իրենց հարմար պայմաններով՝ շահավետ առաջարկի դեպքում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լիի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Տոտենհեմը», «Նոթինգհեմը» և ՄՅՈւ-ն։