«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետևում են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի հետ կապված իրավիճակին, ով կարող է լքել «Ռեալն» այս ամռանը։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը մտածում է իսպանական գրանդից հեռանալու մասին, քանի որ զգում է, որ գտնվում է այնպիսի թիմային աստղերի ստվերում, ինչպիսիք են Կիլիան Մբապեն, Վինիսիուս Ժունիորը և Ջուդ Բելինգհեմը։ Ռոդրիգոն սպասում է Խաբի Ալոնսոյի ժամանմանը «Ռեալ Մադրիդ», որպեսզի հասկանա իր դերը նոր նախագծում։
Ընդգծվում է, որ այս պահին Պրեմիեր լիգայի գրանդներից ոչ մեկը բանակցություններ չի վարում Ռոդրիգոյի հետ, բայց նրանք պատրաստ են գործել, եթե ֆուտբոլիստը որոշի լքել «Ռեալը»։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։