Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանը ներկայացված է երկու մարզիկով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, պատանիների 96 կգ քաշայինների A ենթախմբում մրցահարթակ դուրս կգա Գրիգոր Ղազարյանը։ Նրա ելույթը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքով։
Իսկ կեսգիշերից անց՝ ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը։ Այս քաշային կարգի մրցումները կհեռարձակվեն Առաջին ալիքով։