Պեպ Գվարդիոլան հիացմունքով է խոսել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպման մասին։ Կիսաեզրափակչի առաջին խաղում թիմերն ավարտել են հանդիպումը ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Մյուս կիսաեզրափակչում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթել է «Արսենալին»։
«Ես զարմացած եմ, թե ինչ բարձր մակարդակի հանդիպում էր։ Նման խաղերի շնորհիվ ստադիոնները երբեք չեն դատարկվի, և ֆուտբոլային արդյունաբերությունը կշարունակի զարգանալ։ Ես պարզապես երախտապարտ եմ այս երկու կիսաեզրափակիչների համար՝ երկուսն էլ անհավանական էին, հատկապես երեկվա խաղը։
«Բարսելոնայի» նման խաղով ստադիոնները միշտ լեփ-լեցուն կլինեն։ Դա երաշխավորում է, որ մեր ոլորտը երկար կգոյատևի։ Արդյունքը կարևոր չէ՝ կարևոր է, թե որքան հպարտ են «Բարսելոնայի» երկրպագուները։
«Ինտերն» իր հերթին ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացառիկ թիմ է՝ ինչպես այն ժամանակ, երբ մենք հաղթեցինք նրանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նրանք հիանալի են պաշտպանվում, արագ վերակազմավորվում, ֆիզիկապես ուժեղ են և լավ կազմակերպված։
Սիմոնե Ինձագին հիանալi մարզիչ է։ Հաջորդ երեքշաբթի և չորեքշաբթի կկայանան երկու հիանալի հանդիպումներ։ Այս չորս բացառիկ թիմերն ամբողջովին արժանի են այդ փուլում գտնվելուն», — ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։