Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Նոան» այսօր Չարենցավանում նվազագույն հաշվով զիջել է «Վանին», սակայն երկու խաղերի արդյունքում 2։1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։
«Մեր նպատակը եզրափակչում լինելն էր։ Պետք է այնքան խելացի լինեինք, որպեսզի հասկանայինք՝ ինչպես հասնել դրան»,- խաղից հետո ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 86-րդ րոպեին հեղինակել է տանտերերի հարձակվող Լևոն Վարդանյանը։ Երկու րոպե անց չարենցավանցիները մնացել են 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստացել և խաղադաշտը լքել է Ջուլիեն Բատիոնոն։