Հայտնի են դարձել իսպանացի Խաբի Ալոնսոյի՝ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու հիմնական թեկնածուները, եթե մասնագետը գլխավորի «Ռեալ Մադրիդը»։ Ինչպես X սոցիալական ցանցում հաղորդում է լրագրող Նիկոլո Շկիրան, լևերկուզենյան ակումբի կարճ ցուցակում ընդգրկված են երեք մարզիչներ՝ Իմանոլ Ալգուասիլը, Սեսկ Ֆաբրեգասը և Էրիկ տեն Հագը։
Սեսկ Ֆաբրեգասը իտալական «Կոմո» ակումբը գլխավորում է անցյալ ամռանից։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի գլխավորությամբ Ա Սերիայի նորեկն այս մրցաշրջանում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Իմանոլ Ալգուասիլը «Ռեալ Սոսյեդադը» մարզում է 2018 թվականի դեկտեմբերից և արդեն հայտարարել է մրցաշրջանի ավարտին հեռանալու մասին։ Էրիկ տեն Հագն առանց աշխատանքի է անցյալ տարվա հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց ի վեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է լքել ակումբը։ Իտալացի մասնագետով հետաքրքրված են Բրազիլիայի ազգային հավաքականը և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։ Խաբի Ալոնսոն նշվում է «Արքայական ակումբում» Անչելոտիին փոխարինելու հիմնական հավակնորդների շարքում։