Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանան 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «սերուցքայինները» բարձր են գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում են չափազանց բարձր։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Մակ Ալիստերի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։