«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վիրահատության է ենթարկվել ծնկի կապանների վնասվածքի պատճառով։ «Ռեալը» ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հայտնել։
Այս մրցաշրջանում 32-ամյա Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։ Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի Պրիմերայի 34-րդ տուրում այս կիրակի՝ մայիսի 4-ին, կմրցի «Սելտա Վիգոյի» հետ։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին։