Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Զեպ Մայերը մեկնաբանել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հնարավոր տեղափոխությունը.
«Չեմ կարծում՝ նրանք այնքան հիմար են, որ Նոյերին բաց թողնեն: Աշխարհում այս պահին նրանից բարձրակարգ դարպասապահ չկա ու չի լինի առաջիկա 5 տարվա ընթացքում: Կանը 39 տարեկանում իր բարձրության վրա էր: Այդ դեպքում, ինչու՞ Նոյերը չի կարող ևս 5 տարի լավ մարզավիճակում մնալ»,-ասել է Մայերը:
Նախկինում հաղորդվում էր, որ Նոյերը բավարական ակումբից պահանջում է 5 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 100 մլն եվրո աշխատավարձով: «Բավարիան» այս պաիհն պատրաստ չէ նման պայմանագիր առաջարկել ու ունի իր տարբերակը՝ մինչև 2023 թ.-ը:
Հիշեցնենք, որ գերմանացու ընթացիկ պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: