«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Էրլինգ Հալանդը և Ռոդրին վնասվածքներից հետո վերադարձել են մարզումներին։
28-ամյա իսպանացի կիսապաշտպան Ռոդրին բացակայում էր անցյալ տարվա սեպտեմբերից՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։
24-ամյա նորվեգացի ֆուտբոլիստ Հալանդը բաց թողեց մրցաշրջանի վերջին ամիսը կոճի վնասվածքի պատճառով։
Այս մրցաշրջանում Ռոդրին մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։ Հալանդը մասնակցել է 40 հանդիպման, խփել 30 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի այսօր՝ ապրիլի 27-ին՝ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։