Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով բաց կթողնի Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Ռոմայի» դեմ կայանալիք տնային հանդիպումը։
Նույն պատճառով հանդիպումը բաց կթողնի «ներաձուրիի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ FCInter1908-ի տեղեկություններով՝ հանդիպումը կարող է բաց թողնել նաև թիմի ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, որը բաց է թողել թիմի վերջին մարզումը։
Ա Սերիայի 34-րդ տուրի «Ինտեր» — «Ռոմա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով 17:00-ին։