Թուրինի «Յուվենտուսը» կարող է բաժանվել միանգամից 6 ֆուտբոլիստից, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին չկարողանա որակավորվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Ծեր Սինյորայի» կազմը կարող են լքել հետևյալ ֆուտբոլիստները՝ Անդրեա Կամբիասոն, Ֆեդերիկո Գատին, Մատիա Պերինը, Դուշան Վլահովիչը, Ֆրանցիսկո Կոնսեյսաոն և Ռանդալ Կոլո-Մուանին (նա հանդես է գալիս վարձավճարով, ակումբը հնարավոր է չգնի ամբողջական տրանսֆերը, եթե թիմը ՉԼ-ի ուղեգիր չնվաճի)։
Իտալիայի առաջնության 33 տուրից հետո թուրինյան թիմը վաստակել է 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։