«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն փնտրել նոր հարձակվողի, որը կդառնա լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը ակումբում։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևանդովսկին անձամբ է ակումբի ղեկավարությանը հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ իր համար իդեալական փոխարինողը Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է։
Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը կողմ է Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» հույս ունի պայմանագիր կնքել Խուլիանի հետ 2026 թվականի ամռանը, երբ Լևանդովսկու պայմանագիրն ավարտվի, և վերջինս լքի ակումբը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ 25-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։