«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», վերանորոգվում է, և «բլաուգրանաների» վերադարձն իրենց տնային ստադիոն ավելի իրատեսական է դառնում։
«Բարսելոնան» X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով խոտածածկի տեղադրումը նորացված «Կամպ Նոուում»։ Սա հույս է ներշնչում, որ կատալոնացիները կարող են վերադառնալ իրենց տնային մարզադաշտ այս մրցաշրջանում։
The installation of the grass at Spotify Camp Nou has begun! 🏟️ pic.twitter.com/1UEcMotzcF
— FC Barcelona (@FCBarcelona) April 23, 2025
Ավելի վաղ ակումբը տեղեկացրել էր իր socios-ներին (ակումբի անդամներին), որ վերադարձը հնարավոր է միայն հաջորդ մրցաշրջանից։ Կային մտավախություններ, որ Օլիմպիական մարզադաշտի վարձակալությունը կարող է վաղաժամ դադարեցվել, սակայն սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերվել։
«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը փոքր-ինչ ձգձգվել է, բայց ակումբը շարունակում է մեծ ծրագրեր կազմել նորացված մարզադաշտի համար։ Իսպանիան համարվում է ֆավորիտ՝ 2035 թվականի ռեգբիի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։