Մադրիդի «Ռեալն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ աջ պաշտպանի դիրքում: Վերջին ամիսների ընթացքում մամուլը շատ է գրել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
Անգամ տեղեկություններ կային, որ անգլիացին գրեթե համաձայնության է եկել մադրիդյան գրանդի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով ամռանը տեղափոխվելու հարցում։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ հղում անելով Անգլիայի իր աղբյուրներին, վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։
«Լիվերպուլը» չի ցանկանում կորցնել իր սանին և նրան «սուպեր առաջարկ» է արել՝ հինգ տարվա պայմանագիր՝ ընդհանուր 93 միլիոն եվրո աշխատավարձով։ Եթե առաջարկն ընդունվի, Տրենտը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստնեից մեկը։