Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բունդեսլիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունները։ Գերմանիայի առաջնության 30 տուրից հետո «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Բավարիային» զիջելով ութ միավորով։
«Մաթեմատիկորեն տիտղոսի համար պայքարը դեռ ավարտված չէ, բայց մենք գիտենք, որ այս մրցաշրջանում մենք չափազանց շատ ոչ-ոքիներ ունենք «Բավարիայի» մակարդակին հասնելու համար»: Ութ միավորի տարբերությունը շատ մեծ է»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բայերը» Գերմանիայի գործող չեմպիոնն է։ Անցած մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի թիմը նվաճեց նաև երկրի գավաթը և հասավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց իտալական «Ատալանտային»: