Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը սահմանել է գերմանական Բունդեսլիգայի ռեկորդ՝ դառնալով մրցաշարում ամենարագը 60 գոլ խփած խաղացողը։ Դրան հասնելու համար 31-ամյա ֆուտբոլիստից պահանջվել է 60 հանդիպում։
Անգլիացի հարձակվողը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Էրլինգ Հալանդի նվաճումը, որը 65 խաղում էր դարձել 60 գոլի հեղինակ։
Բունդեսլիգայի 30-րդ տուրի «Հայդենհայմի» դեմ խաղում (0:4) Քեյնը խփել է իր 60-րդ գոլը։ 13-րդ րոպեին հարձակվողը բացել է խաղի հաշիվը։
Հարձակվողը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Տոտենհեմից»: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 88 հանդիպման՝ դառնալով 80 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։