Նիդեռլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ գերմանական «ՌԲ Լայպցիգից»։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Սիմոնսի տեղափոխությունը «Բարսելոնա» տեղի կունենա այս ամառ: Չավին ունի նաև կարիերան Անգլիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ։
«ՌԲ Լայպցիգն» իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի համար առաջարկեն մոտ 75 միլիոն եվրո։