Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թուրքի Ալ-Ֆեյսալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է 2034 թվականին հյուրընկալել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ ընդլայնված ձևաչափով, մինչև 64 հավաքականի մասնակցությամբ:
Նրա խոսքով, եթե ՖԻՖԱ-ն որոշի ավելացնել մասնակիցների թիվը, և դա նպաստի համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը, Սաուդյան Արաբիան պատրաստ է ընդունել այդ որոշումը:
Ալ-Ֆեյսալը նշել է նաև, որ առաջնության ընթացքում, հավանաբար, կարգելվի ալկոհոլի օգտագործումը՝ համաձայն երկրի օրենսդրության:
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 48 թիմի մասնակցությամբ: 2034-ի Մունդիալը հյուրընկալելու իրավունքը վերապահված է Սաուդյան Արաբիային: