«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն խաղացողի անունը, որի հետ կցանկանար կողք կողքի Մադրիդի «Ռեալում» հանդես գալու տարիներին։
«Կցանկանայի «Ռեալում» խաղալ Ուեյն Ռունիի հետ։ Նա իսկական սենսացիա կլիներ Լա Լիգայում։ Նա ուներ բոլոր անհրաժեշտ որակները՝ տեխնիկա, համառություն, ֆուտբոլային ինտելեկտ։ Նա արդեն ցույց է տվել, թե որքան լավն է եղել Անգլիայում, և ես վստահ եմ, որ նույնքան լավ տեսք կունենար Իսպանիայում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում dailysport-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ռունին միասին խաղացել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։