Ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն խոսել է հեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» համար հնարավոր պայքարի մասին։
«Պայքա՞ր «Ոսկե գնդակի համար»…
Այժմ ամենակարևորն այն է, որ ՊՍԺ-ն հանդես է գալիս իսկական թիմի պես: Մենք հաճույք ենք ստանում միասին խաղադաշտ դուրս գալուց: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Ինձ համար թիմային մրցանակից լավ բան չկա»,- Prime Video-ին իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստը: