«Յուվենտուսը» հետևում է «Գենկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կոնստանտինոս Կարեցասի ելույթներին:
Թուրինյան ակումբի սկաուտները դիտել են Հունաստանի հավաքականի 17-ամյա նորեկին «Բրյուգեի» հետ Բելգիայի առաջնության հանդիպմանը:
Կարեցասին հետևում են նաև «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»։
«Գենկը» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: