«Սանթոսը» մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0).
«Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։
Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։
Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից խուսափելու համար։ Անհրաժեշտության դեպքում վերականգնողական նոր մոտեցումներ կկիրառվեն՝ խաղադաշտ վերադառնալու օպտիմալ ժամկետի հասնելու համար»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: