Բունդեսլիգան ներկայացնող 4 ակումբ հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Կո Իտակուրայի ծառայություններով, հայտնում է Japanese Football-ը։
«Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Բայերը» և «Այնտրախտը» հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ճապոնացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել նոր ակումբ այս ամառ։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև այլ լիգաների ակումբներ։