Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Այս մասին հայտնում են Sky Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա կորեացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, այդ թվում նաև՝ Թուրինի «Յուվենտուսում»։
Ավելի վաղ ինսայդեր Սանտի Աունան հայտնել էր, որ «Չելսին» և «Նյուքասլը» ևս հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի նկատմամբ։
Այս մրցաշրջանում պաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։