Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF) հասկացրել է, որ իր առաջնահերթությունը կարիերան Արքայական ակումբում շարունակելն է։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունը նույնպես գիտի, որ իտալացի մասնագետը ցանկանում է մնալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Ընդգծվում է, որ Անչելոտիի մերժումից հետո CBF-ն նախապատվությունը տալիս է Խորխե Ժեզուսին, որը գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Անչելոտին կարող է հեռացվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։