Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 22-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերային արժեքը 80 միլիոն եվրոյից բարձրացրել է 100 միլիոն եվրոյի: Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստվում է ֆրանսիացի ֆուտբոլիստի հեռանալուն հաջորդ ամառ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Էկիտիկեով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»:
Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: