Մադրիդի «Ռեալը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին փոխարինելու տարբերակը, և կային խոսակցություններ, որ հնարավոր թեկնածուներից մեկը գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպն է։
Սակայն գերմանացու գործակալ Մարկ Կոսիկեն Sky Sports-ին հայտարարել է, որ Կլոպը գոհ է «Ռեդ Բուլում» իր պաշտոնից և չի պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքի։
«Կլոպը երջանիկ է «Ռեդ Բուլում» իր նոր դերով և ունի գործող պայմանագիր։ Դա ամեն ինչ ասում է»,- նշել է գործակալը։
Հաղորդվում է, որ «արքայական ակումբը» բանակցություններ է սկսել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, սակայն գործընթացը բարդ է։