Մադրիդի «Ռեալին» վերակազմավորում է սպասվում Չեմպիոնների լիգայում ձախողումից հետո։ Առաջին «զոհը» կարող է լինել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում պաշտոնանկության հավանականությունը մեծ է։ Բացի այդ, փոփոխությունները կազդեն նաև կազմի վրա։
Ըստ Marca-ի՝ Մադրիդի «Ռեալում» բոլորը կարծում են, որ ժամանակն է հրաժեշտ տալ Լուկա Մոդրիչին, Լուկաս Վասկեսին և մի քանի այլ խաղացողների։ Խորվաթի և իսպանացու գործող պայմանագրերն ավարտվում են այս ամառ։ Կարծես թե նրանք մրցաշրջանի վերջում կլքեն ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Սերուցքայինների» ղեկավարությունը վախենում է երկարաձգել պայմանագիրը խորվաթի հետ նրա տարիքի և խաղի անկման հետ կապված մտահոգությունների պատճառով։
Բացի այդ, անդիպումից հետո Վասկեսը լրագրողներին ակնարկել է իր հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին ու թիմին այն ամենի համար, ինչ նրանք արել են։
Չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից՝ ընդհանուր 5:1 հաշվով զիջելով «Արսենալին»։