«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի փոխարեն մեկ այլ՝ ավելի աստղային խաղացող է ընտրել կատալոնական ակումբի համար։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկը ցանկանում է, որ «կապտանռնագույնները» փորձեն ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային՝ այլ ոչ թե կրկին կենտրոնանան Նիկոյի տրանսֆերի վրա։
Նշվում է, որ 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին ձեռք բերելը շատ ավելի դժվար կլինի. նա վերջերս նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել մյունխենյան թիմի հետ, և նրա տրանսֆերային արժեքը զգալիորեն ավելի բարձր է, քան Ուիլյամսինը։
Transfermarkt-ը Ջամալ Մուսիալայի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո, իսկ Նիկո Ուիլյամսինը՝ 70 միլիոն եվրո։