Մադրիդի «Ռեալը» կարող է ժամանակավոր մարզիչ նշանակել, եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը որոշի բաժանվել Կառլո Անչելոտիից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հնարավոր է, որ հունիսից հուլիս կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությունում թիմն այլ մարզիչ կգլխավորի։ Նշվում է, որ «արքայական» ակումբում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնում դիտարկում են Սանտյագո Սոլարիի և Ռաուլ Գոնսալեսի թեկնածությունները։
Առաջինը ներկայումս պաշտոն է զբաղեցնում ակումբի մարզական ղեկավարությունում, իսկ երկրորդը գլխավորում է «Կաստիլյան»։ Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր՝ հիմնական գլխավոր մարզիչ ընտրել ակումբի համար։ Հիմնական թեկնածուներն են Խաբի Ալոնսոն և Յուրգեն Կլոպը։