«Ուրարտուի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը ներկա էին Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի խաղին և աջակցել են մեր ընտրանուն Իրանի դեմ կարևոր հանդիպման ընթացքում։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։
Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։