Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին:
Ապրիլի 16-ին կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները 1:2 հաշվով պարտվել են «Արսենալին» (առաջին խաղ՝ 0:3) և լքել մրցաշարը:
«Ռեալը միշտ վերադառնում է: Շնորհակալություն աջակցության համար: Պետք է միասնական մնանք մինչև մրցաշրջանի վերջ: Դեռ կան տիտղոսներ, որոնք կարող ենք նվաճել: Մինչև վերջ այս թիմի հետ: Առաջ, Մադրիդ: Շնորհավորում եմ «Արսենալին» և հաջողություն եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է բրազիլացին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ-ի հետ, իսկ մյուս զույգում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն «Բարսելոնան» և «Ինտերը»: