Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի արդյունքների մասին (2:2):
«Ինտեր»-«Բավարիա» առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 8-ին Մյունխենում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Այսպիսով, միլանյան ակումբը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իսպանական «Բարսելոնային»։
«Բավարիան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա: Անկեղծ կլինեմ, ի վերջո ես ուրախ էի, որ խաղը լրացուցիչ ժամանակ չտեղափոխվեց»,- իր սոցիալական ցանցում Զոմերի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։