ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդների անունները։
Հիշեցնենք, որ այդ ընթացքում կայացան մրցաշարի քառորդ եզրափակիչի հանդիպումները։
Լավագույնի կոչման համար կպայքարեն՝
Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
Սերու Գիրասի (Դորտմունդի «Բորուսիա»)
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Դեկլան Ռայս («Արսենալ»)
Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիան» դուրս մնաց մրցաշարից, մինչդեռ «Արսենալը», ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պայքարը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։