«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո (2:2), ինչը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ (առաջին խաղում՝ 2:1)։
«Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ ինտենսիվ խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում, բայց մենք նրանց հարվածներն անպատասխան չթողեցինք։
Սա վարձատրություն է մեր կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Մենք խաղում էինք հիանալի թիմի դեմ։ Տղաները շատ բան զոհաբերեցին այս խաղում։ Շնորհավորում եմ նրանց՝ խաղադաշտում կատարածի համար», – Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Բարսելոնան»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին։