«Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն աշխատում է նոր աստղային տրանսֆերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» պատրաստ են Լևերկուզենի «Բայերին» 150 միլիոն եվրո վճարել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։ Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է խաղացողին առաջարկել 25 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։
Պեպ Գվարդիոլան Վիրցին տեսնում է որպես Կևին Դե Բրույնեին փոխարինող։ Միաժամանակ նշվում է, որ Վիրցը կարիերան շարունակելու այլ տարբերակներ էլ ունի։ Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա խաղացողի հայրը նախընտրում է, որ Ֆլորիանը տեղափոխվի «Բավարիա»։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ գերմանացին «դեղագործների» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։