Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնության շրջանակում անցկացրեց իր երրորդ հանդիպումը՝ մրցելով Քուվեյթի հավաքականի հետ։
Մեր ընտրանին գերկամային ջանքեր գործադրեց և ամբողջ խաղի ընթացքում հաշվի մեջ զիջելուց հետո կարողացավ հավասարեցնել, բայց օվերթայումում ևս մեկ գոլ ընդունեց սեփական դարպասը և պարտվեց 4։5 հաշվով
Մրցաշարին, բացի Հայաստանից, մասնակցում են նաև Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի հավաքականները։
Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալայզիայի և Ուզբեկստանի ընտրանիներին։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։