Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական որևէ առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորության մասին։
«Ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց այս պահին գործնականում խաղային պրակտիկա չունեմ, ուստի դժվար կլինի նայել այս ուղղությամբ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Նաիրի և «երկաթուղայինների» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt կայքի գնահատմամբ՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը Մոսկվայի ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։